Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին որոշել է հրաժարվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից

Նոյեմբեր 07,2016 16:10

 Վրաստանի նախկին նախագահ, այժմ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ստեղծված իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ»,- այսօր Օդեսայում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Սաակաշվիլին:

Նա հայտնել է, որ իր որոշմանը նպաստել է պատգամավորների և պաշտոնյաների եկամուտների մասին տվյալների հրապարակումը:

«Ես այն զինվորն եմ, որը գնում է ինչքան կարող է և ինչքան պետք է: Ինչքան է պետք լիարժեք հաղթանակի և այն բանի համար, որ Ուկրաինան մաքրվի այս նողկալիությունից, այս կոռուպցիոն կեղտից»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ է աջակցում Օդեսայում կոռուպցիոն կլաններին:

Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր 2015թ. մայիսից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930