Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նոր նախագահը Նաիրա Զոհրաբյանին խնդրում է իրեն փաստ տալ. «Ասում եք սխտո՞ր կա, բերեք գտնենք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 15:36

Aravot.am-ը այսօր ԱԺ-ում ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց՝ ԱԺ-ում պատգամավորները հայտարարում են, որ ինչ բերում են՝ սխտորի անվան տակ են ներկրում:

Նա պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ փաս-տա-ցի, փաս-տե-րով»:

Մեր դիտարկմանը, որ մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանն է նման հայտարարություն արել՝ Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Խնդրում եմ, տիկին Զոհրաբյանին ասեք՝ փաստ տա, հետազոտենք, գտնենք, պատժենք, թե ով է բերում»:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյան ասել էր, որ Հայաստան արդեն այնքան սխտոր է ներկրվել, որ այդքան սխտորով հնարավոր կլիներ Չինաստանի ու Հնդկաստանի բնակչությանը միասին սխտորով ապահովել:

Մեր հարցին՝ Դուք նման երեւույթների ականատես չե՞ք եղել՝ նա պատասխանեց. «Ես 20 օր եմ աշխատում: Խնդրում եմ, որ դուք օգնեք: Ասում եք սխտո՞ր կա, բերեք գտնենք»:

Մեր դիտարկմանը, որ այսպես ամբիցիոզ հայտարարություններ եք անում, որ կանոններ եմ դնելու՝ ՊԵԿ նախագահը միանգամից արձագանքեց. «Ամբիցիոզ հայտարարություն եմ անում ու ա-նե-լո՛ւ եմ»:

Մեր դիտարկմանը, որ ուրիշներին եք ասում փաստեր բերեն, բերող լինեին, մինչեւ այդ կբերեին՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ախր բա ի՞նչ եք ուզում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչը ստիպեց ձեզ տեղափոխվել բարձր աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ ունեցող աշխատանքի: Նա պատասխանեց. «Վարչապետի պահանջը: Հերիք չի՞»: Դիտարկմանը՝ հանուն ինչի՞՝ նա պատասխանեց. «Հանուն սկզբունքի: Հանուն այն սկզբունքի, որը դրված է կառավարության ծրագրի հիմքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930