ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հորդորեց լրագրողներին, որ իրեն օգնեն, եթե կլինեն բողոքներ, որ չեն թույլ տալիս ներկրել որեւէ ապրանք՝ իրեն ասել: Նա խնդրեց իրեն վստահել ու իրենից պահանջել:
Նա հայտարարեց, որ իրենց պետության ներկայացուցիչն են՝ յուրաքանչյուր բացված բիզնեսի մեջ՝ հարկերի տեսքով. «Պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բացված բիզնեսի: Եթե բիզնեսմենը պարկեշտ, առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք այդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսներ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաեւ այդ բիզնեսների դեմ»:
Մեր հարցին՝ խեղճուկրակների քերելը ինչպե՞ս եք բացառելու՝ ՊԵԿ նախագահը չպատասխանեց: Նա ասաց, որ բոլոր պրոբլեմներին տեղյակ է. «Ժամանակ տվեք՝ շտկեմ»:
Նա հորդորեց լրագրողներին, որ իրեն օգնեն, եթե կլինեն բողոքներ, որ չեն թույլ տալիս ներկրել որեւէ ապրանք՝ իրեն ասել. «Ես ձեզ խնդրում եմ, ինձ օգնեք կոռուպցիոն ռիսկերը բացահայտենք: Դուռս բաց է»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, թե ինչեր էին խոստանում ՊԵԿ նախկին նախագահները: Հարցին՝ երաշխիքը ո՞րն է, որ այս անգամ հաջողություն կլինի՝ նա պատասխանեց. «Երաշխիքը իմ անձն է: Եթե վստահում եք՝ վստահեք, պահանջեք, էդքան բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ