Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ԵՏՄ-ում չի կարող լինել ֆինանսական կենտրոն». Բագրատ Ենգիբարյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 14:54

«Հայաստանը ԵՏՄ-ում չի կարող լինել ֆինանսական եւ արդյունաբերական կենտրոն, փոխարենը կարող է լինել ինովացիոն-տեղեկատվական տեխնոլոգիաների հանգույց»,-կարծում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում նա նշեց, որ Ռուսաստանից հետո ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող երկրորդ երկիրը Հայաստանն է. «Հայաստանը գլոբալ մրցակից է նորարարությունների կենտրոնացման եւ տարածման առումով»:

Բագրատ Ենգիբարյանը նաեւ ընդգծեց՝ ժամանակն է, որ Հայաստանը փորձի դառնալ մեքենաշինական ոլորտում եղանակ ստեղծող երկիր:

Բանախոսը նաեւ հայտնեց, որ վերջերս ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը «թռուցիկ կերպով» քննարկել են հարկային դաշտը մեղմելու հարցը: Առաջիկայում եւս հանդիպումներ կունենան վարչապետի հետ եւ հարցի մասին կրկին կբարձրաձայնեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930