Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ տեղակալ. «Այցելությունների ընթացքում Հովհաննես Հարությունյանի վիճակի վատթարացում չի եղել». (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 16:01

«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 7-ին հավաքվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրենց պահանջներից է թույլատրել նախաձեռնության վստահած պատվիրակությանը տեսակցել Հովհաննես Հարությունյանին, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց հետազոտության, պատասխանել , թե ինչու չի իրականացվել վիրահատություն, վերացնել Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը, որպեսզի ապահովվի Հովհաննես Հարությունյանի լիարժեք բուժումը:

david_sanasaryan_khurshu-2

Նախաձեռնությունը նաեւ պահանջում է առողջապահության նախարարից, արդարադատության նախարարից, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից, քրեակատարողական վարչությունից, ՄԻՊ-ից պարզաբանումներ ներկայացնել Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում առաջացած ողջ խառնաշփոթի մասին:

48 ժամվա ընթացքում տվյալ պահանջները չբավարարելու դեպքում պահանջելու են աշխատանքից ազատել Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության եւ արդարադատության նախարարներին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենին, Քրեակատարողական վարչության եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետերին: Պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիական նախաձեռնությունը հարցը կմիջազգայնացնի:

ՄԻՊ գրասենյակում քաղաքացիներին հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Մաշինյանը: Նա լսելով քաղաքացիներին մտահոգող հարցերը, ասաց, որ այցելություններ «Դատապարտյալների հիվանդանոց» պարբերաբար եղել են եւ վերջին այցելությունը եղել է նոյեմբերի 5-ին. «Ինչ վերաբերում է բժշկական միջամտության անհրաժեշտություններին, այդ հարցը ի սկզբանե ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է եղել: Ավելին ասեմ՝ կա գրավոր բողոք փաստաբանի կողմից, որի ընթացակարգը, ի դեպ, այսօր առավոտյան պաշտպանը այդ հարցը կրկնակի է բարձրացրել, բարձրացնելով ինչպես վիրահատության անհրաժեշտության հարցի քննարկումը, այնպես էլ, ըստ փաստաբանի նշածի՝ օտարերկրյա բժիշկների կողմից բարձրացրած խնդիրները քննարկման առարկա դարձնելու եւ պարզաբանումներ ներկայացնելու հարցը: Այցելությունների ընթացքում վիճակի նման վատթարացում որպես այդպիսին չի եղել, ավելին՝ չի եղել պաշտպանի կողմից նման հայտարարություն, որ վիրահատության անհրաժեշտություն չկա»:

david_sanasaryan_khurshu-3

Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնությունը ՄԻՊ գրասենյակին հանձնեց իր նամակ-պահանջը եւ երթով շարժվեց դեպի առողջապահության նախարարություն: Այստեղից քաղաքացիները կշարժվեն արդարադատության նախարարություն եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930