Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը կարո՞ղ է դառնալ «կովկասյան Սինգապուր» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 14:18

«Հայաստանն ապացուցեց, եւ դա արդեն փաստ է, որ այստեղ կարող են ստեղծվել հավելյալ արժեքով նորարարական կոմպոնենտներ: Դա շատ կարեւոր է, դա մեր երկրի ներուժն է: Հայկական կազմակերպությունները երեւացին աշխարհի քարտեզի վրա: Եթե այցելեք «Սիլիկոնյան հովիտ», ոչ թե կհարցնեն, թե Հայաստանը որտեղ է, այլ կասեն՝ այդ ի՞նչ եք անում, որ ամբողջ աշխարհը ձեր մասին է խոսում»,-այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ դառնալ «կովկասյան Սինգապուր», ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Որպեսզի դառնա, քիչ ավելի պետք է աշխատենք: Մեզ նկատել են, մեզ գնահատում են: Որպեսզի իրենց «բարի գալուստ» ասենք, պետք է համապատասխան միջավայրում մրցակցենք»,-նկատի ունենալով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հնարավորությունները՝ հավելեց նա:

Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ, ՀՀ ղեկավարությունը ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ պետք է շեշտի, որ Հայաստանը տեխնոլոգիական նորարարությունների զարգացման ոլորտում ունի տարածաշրջանային հավակնություններ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին կայացած Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ-ից ժամանած քաղաքագետ Դմիտրի Ռոդնիչեւսկին կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ «կովկասյան Սինգապուր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930