Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը՝ Արամ Ասատրյանի ու պահակների մասին

Նոյեմբեր 07,2016 14:14

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 7-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ասաց, որ առաջին անգամ է լսում Էջմիածնի ավագանու որոշման մասին, որով նախատեսվում է այդ քաղաքի փողոցներից մեկը կոչել ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով, քանի որ նաեւ մահվան 10-ամյա տարելիցն է լրանում:

«Վստա՞հ եք, որ նման որոշում է եղել»,-տարակուսանք հայտնեց նախարարը:

Aravot.am-ի հարցին՝ որպես մշակույթի նախարար ինչպե՞ս է վերաբերվում այդ որոշմանը, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Չեմ վերաբերվում»:

Ինչ վերաբերվում է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկին, դրա մասին էլ ասաց, որ քննարկվել է օրենսդրական առաջարկությամբ հանդես գալու մի տարբերակ, ըստ որի, այն շենքերը, որոնք ունեն 100 տարվա պատմություն, այլեւս պատմամշակութային արժեք են ու հուշարձան, եւ սեփականատերը իրավունք չունի քանդելու դրանք, նաեւ պարտավոր է պահպանել: «Պետք է այս ամենը ամրագրել օրենքով: Դա միակ լուծումն է…Ունենք այն օրենքը, ինչ այսօր ունենք, ունենք այն ցանկերը, ինչ այսօր ունենք, հիմա ի՞նչ անենք, պահակնե՞ր նշանակենք»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930