Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները ռազմավարական գիտելիքների լրացմամբ պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներին

Նոյեմբեր 07,2016 13:50

Այսօր` նոյեմբերի 7-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության շուրջ 25 երիտասարդներ մասնակցում են Իմպերիում պլազա բիզնես կենտրոնում ընթացող Ընտրական արշավների ռազմավարական պլանավորումը» խորագրով դասընթացներին: Ծրագիրը կազմակերպվել է «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից:

Դասընթացները վարում են «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Ծրագրի բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով ողջունելով այս նախաձեռնությունը` նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անընդհատ սերնդափոխություն ապահովող, նոր և խելացի կադրերով համալրվող և թարմ ու արդիական գաղափարներով ծրագրեր իրականացնող կազմակերպություն է: «Այսօրվա ծրագրին մեր երիտասարդների մասնակցությունը նոր հնարավորություն է կուսակցության համար` մրցունակության բարձրացման տեսանկյունից, քանի որ մեր երիտասարդները բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին»,- հավելեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Ծրագրի ընթացքում ներկայացվելու են ռազմավարական և մարտավարական խնդիրների լուծման տարբերակներ, քննարկվելու են ընտրական արշավի մարտավարության, նախընտրական արշավի ղեկավարման, ընտրարշավային ռազմավարության մշակման հետ կապված հարցեր, որոնք ուղեկցվելու են հարց ու պատասխանով և գործնական աշխատանքներով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930