«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր Aravot.am-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ գնահատական կտա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օրերս Արցախում ՏՏ ոլորտի առնչությամբ արած հայտարարությանը:
Հիշեցնենք՝ նա ասել էր, որ ՏՏ ոլորտով ուզում են աշխարհ շուռ տալ, այն «ֆիշկա» է եւ կարող է կտրուկ աճ գրանցել:
Ենգիբարյանն ասաց, որ վարչապետի մոտեցումն իրատեսական է:
«Ոչ ոք չէր հավատում, որ երեք տարի առաջ Արցախում տեխնոլոգիական կենտրոն կբացվի, բայց այսօր Արցախում Ամերիկյան կազմակերպություն է գործում՝ քառասունից ավելի մասնագետներ կան: Դա լուրջ հնարավորություն է»,-նկատեց Ենգիբարյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտն Արցախի եւ ՀՀ մարզերի համար շարժիչ ուժ պետք է լինի. «Ոչ մի միջազգային կազմակերպություն չի հետաքրքրվում, թե դու ֆիզիկապես որտեղ ես տեղակայված: Ստեփանակերտում նստած՝ կարող ես գլոբալ պրոդուկտներ մշակել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ