Այսօր առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անդրադառնալով առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությանը, որը նախարարը նոյեմբերի 4-ին արել էր լրագրողների հետ զրույցի ժամանակ` պատասխանելով մահացած ծննդկաններին առնչվող հարցին, ասաց, որ նախարարի ասածները թյուրըմբռնման տեղիք են տվել:
Լեւոն Ալթունյանն ասել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանել էր. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, նախարարը գործուղումից կվերադառնա եւ կհանդիպի մահացած երեք ծննդկանների հարազատների հետ:
«Այն տարընթերցումը եւ կարծիքը, որը չգիտես ինչու ձեւավորվեց, մի փոքր չի համապատասխանում իրականությանը: Իրականում նախարարի հետ բազմաթիվ անգամներ խոսել ենք այս թեմայի շուրջ, յուրաքանչյուր մահվան դեպք մեզ համար արտառոց դեպք է եւ չենք հոգնում դա կրկնել»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ