Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ սուտ մատնություն. անձը ոստիկաններին հանիրավի մեղադրել է հանցագործության կատարման մեջ

Նոյեմբեր 07,2016 12:57

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, տան տակնուվրա արված իրերը, իրենից հաղորդում չեն ընդունել և առանց որևէ օրինական գործողություն կատարելու հեռացել են:

Դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Մովսիսյանի կողմից մատնանշված տվյալները:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում Ա. Մովսիսյանը հայտնել է, որ իրականում սուտ հաղորդում է ներկայացրել, թե, իբր, ոստիկանության երկու աշխատակից իր տանը տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, իրենից հաղորդում չեն ընդունել և որևէ գործողություն չեն կատարել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց:

Ասենք, որ 07.11.2016թ. դրությամբ՝ սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են 40 քրեական գործեր, որոնցից 18-ի նախաքննությունն արդեն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930