Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամն առանձնատներ է կառուցում Արցախի բազմազավակ ընտանիքների համար

Նոյեմբեր 07,2016 12:50

Երեւան, նոյեմբերի 7, 2016թ.: 2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել եւ կառուցում Արցախի 5 եւ ավելի զավակ ունեցող ընտանիքների համար: Այս նպատակին են ուղղվել Հեռուստամարաթոն 2015-ի ընթացքում հավաքագրված գումարների մի մասն ու անհատ բարերարների նվիրատվությունները:

Ընդհանուրը կառուցվել եւ կառուցվում է 28 առանձնատուն Արցախի ամենատարբեր համայնքներում, ներառյալ` Մարտակերտ, Մարտունի, Որոտան Ավետարանոց, Վանք, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Մուշկապատ, Ճարտար, Խանձաձոր, Մեծ Թաղեր, Ակնաբերդ, Ճարեքթար, Եղեգնուտ, Միրիկ, Բերդիկ, Քրասնի, Չափար, Կուսապատ, Մայրամաձոր, Նորագյուղ, Վարանդա, Վուրգավանդ քաղաքային եւ գյուղական համայնքներում:
Ինն առանձնատուն լիովին կահավորված են եւ պատրաստ շահագործման: Ճարտար, Քրասնի, Մարտակերտ, Մարտունի եւ Ճանկաթաղ համայնքներում բնակվող վեց բազմազավակ ընտանիքներն /Հարությունյանների, Շիրինյանների, Բաղդասարյանների, Մովսեսյանի, Պետրոսյանների, Սարգսյանների/ արդեն նշել են իրենց բնակարանամուտը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստի որոշմամբ, 2016 թ.-ի նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Կշարունակվի Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930