Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» Հովհաննես Հարությունյանի վիճակը նորմալ է. «Էրեբունու» տնօրեն

Նոյեմբեր 07,2016 12:23

«Հովհաննեսի վիճակը նորմալ է»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքի հետ կապված խնդիրներ են առաջացել. փաստաբանի պնդմամբ` Հովհաննեսի ոտքը սեւացել է եւ պետք է վիրահատվի, այսպես պատասխանեց «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Պարոն Մանուկյանը, որն այսօր մասնակցում էր Առողջապահական իրավունքի 1-ին «Առողջապահությունը եւ մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովին, այլ մանրամասներ չներկայացրեց եւ այդպես էլ չասաց Հովհաննես Հարությունյանին վիրահատություն պետք է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի ստեղծված նախաձեռնությունը մտահոգություն էր հայտնել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորված Հովհաննես Հարությունյանը խնդրում է բժիշկներին` վիրահատել իր անզգայացած ոտքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930