Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու բանի նախարար եք, երկուսն էլ չկա». ԱԺ-ում՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին

Նոյեմբեր 07,2016 12:13

Այսօր ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց մի շարք ոլորտների 2017-ի բյուջեի նախագիծը:

aram_manukyanՏնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Ես ոգեւորված եմ ձեր համարձակությունից, որ դարձել եք այս նախարարության ղեկավար: Դուք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար եք: Նախարար եք երկու բանի, որ երկուսն էլ չկան: Ոչ տնտեսական զարգացում կա, ոչ էլ ներդրումներ, դրա համար եմ զարմացած ձեր համարձակության վրա: Երկու բան դուք չեք ուզում անել՝ վերլուծություն, ասում եք վերլուծել ենք, բայց գնահատական տալի՞ս եք: Վերջին մի քանի տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումները 40 տոկոսից իջել են 20 տոկոսի, ճի՞շտ է: Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ է մեր ներդրումների մակարդակը կտրուկ իջել: Եթե չեք ուզում տալ ճշգրիտ դիագնոզ, ապա ձեր ռեցեպտները, ձեր բուժիչ դեղերը համոզիչ չեն: Ձեր ասածը համոզիչ չի: Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու այսօրվա իրական վիճակը: Երբ համեմատում ես շրջապատիդ հետ, տեսնում ես, որ ընդհանրապես մրցունակ չես ու չունես որեւէ միջազգային նախագիծ, որի համար 5 տարի հետո գրավիչ ես լինելու, գումար է գալու: Եթե ՀՀ-ից գումար է հոսում, ինչո՞ւ դրսից մեկ ուրիշը պետք է գումար բերի ներս, երբ գիտի, որ քո բիզնեսը ապահովագրված չէ, երաշխավորված չէ»:

Նա համեմատեց հարեւանների հետ. «Միայն Թուրքիան միայն Ադրբեջանում, միայն Վրաստանում ներդրումներ է անում ավելի շատ, քան բոլորը միասին՝ ՀՀ-ում: Միայն Իրանը Ադրբեջանում ունի այնքան պրոյեկտներ, այնքան գումար է ներդնում, որ ամբողջ աշխարհը Հայաստանում այդքան չի ներդնում, այն էլ՝ երբ Իրանը ՀՀ-ի ռազմավարական հարեւանն է: Միայն Վրաստանը Մետաքսի ճանապարհի համար բերել է պրոյեկտ 42 մլրդ դոլարի, բա դո՞ւք ինչ եք անում: Վրաստանը 6 մլն այս տարի տուրիստ բերեց, ամեն տուրիստը ռեկլամ է, ներդրումների միջոց է: Հայաստանի մշակո՞ւյթն է թույլ, քիչ, ոչ արժեքավոր, որ Վրաստանից այսքան հետ ենք: Որտե՞ղ է ձեր ռազմավարությունը, որ ասում եք՝ գրավիչ է լինելու, որ մարդը գա, ուրախանա, գումար բերի: Հակառակն է՝ մեր բիզնեսը փախնում է ՌԴ, Վրաստան, 1,5 մլրդ տարեկան փախնում է դուրս: Կարո՞ղ եք կանգնեցնել, կանգնեցրեք եղածը, մեծ բաներ մի ասեք: Ո՞րն է ձեր կոնկրետ ռազմավարությունը, քայլերը, որ ձեր ասածը դառնա իրականություն»:

Suren KarayanՆախարարը պատասխանեց, որ առանձին պատրաստ են քննարկել եւ մանրամասներ ներկայացնել. «Այո, մենք պետք է տանք ճիշտ դիագնոստիկա, որի մասին կառավարությունը բազմիցս հայտարարել է»:

Նա ասաց, որ պետք է քայլեր անեն, որ ուղղեն իրավիճակը: Մանրամասները պատրաստ է ներկայացնել խորհրդարանական լսումների ժամանակ. «Մենք խնդիր չունենք, որ համարձակ չենք, որ չկարողանանք գնահատել այն իրավիճակը, որն այսօր կա»:

Ավելի ուշ նախարարը պատգամավորների դժգոհություններին ի պատասխան հայտարարեց. «Այնպես չի, որ մեր երկիրը չի զարգանում, մենք ուղղակի ասում ենք, որ պետք է ավելի լավ զարգանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930