Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք լուծարված ԾԻԳ-երն էլ Տիգրան Սարգսյանն էր ստեղծել

Նոյեմբեր 07,2016 14:00

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի լուծարման հարցը եւ առաջարկություն ներկայացնել: Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում լուծարվել է երեք ԾԻԳ` «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը եւ «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակը»:

Կտնտեսվի ավելի քան 190 միլիոն դրամ: Քաղաքաշինության պետական կոմիտե դարձած քաղաքաշինության նախարարությունը դեռ առաջարկ չի ներկայացրել: Ղեկավարը ոչ անհայտ Նարեկ Սարգսյանն է, որը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, երբ սկսվեց «Հյուսիսային պողոտա» նախագիծը, ԾԻԳ ստեղծվեց, ու ավելացավ պետությունից խաբվածների քանակը:

Լուծարված երեք ԾԻԳ-երն էլ ստեղծվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին` 2010-2011թթ. հատվածում: Ու եթե դրանցից այդքան հեշտությամբ են ազատվում, նշանակում է՝ դրանք այնքան էլ կարեւոր չէին: Իսկ թե ինչու էին այսքան տարի փող ծախսում` Տիգրան Սարգսյանը կասի: Հայաստանում 20 տարի առաջ ստեղծված ԾԻԳ-եր կան: Օրինակ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը»: Բայց Կարեն Կարապետյանը սրանց դեռ չի հասել: Մի օր հաստատ կհասնի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ»

05.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930