Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վարույթ է հարուցվել Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ

Նոյեմբեր 07,2016 11:06

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 31.10-04.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 470.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամի և հաշվարկվել է 488.25 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 62.25 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ուռենի տեսակի թվով 5 ծառի ապօրինի հատման համար հաշվարկվել է 187.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի վառելանյութի տեղափոխման 9 դեպք:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 55.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեմբերի 27-ին իրականացված պայթեցման աշխատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է օբսիդիանի ապօրինի տեղափոխման երկու դեպք: Մեքենաները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի տարածքում հայտնաբերվել է <տուֆ> քարի ապօրինի շահագործման մեկ դեպք՝ «Նիգ ընդ Վազք» ՍՊԸ-ի կողմից: Նախարարությունում սկսվել են այդ ընկերությունում ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնելու գործընթացը:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ գումարով. որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն.դրամ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930