Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը կորցնում է մշակութային ժառանգությունը և ոչ միայն

Նոյեմբեր 07,2016 10:59

Անցյալ շաբաթվա սկզբին քարանձավային քաղաք Վարձիայում տեղի ունեցած հրդեհը վրաց հասարակության մեջ օրակարգային դարձրեց մի հարց, որի լուծումը կարող է հանգեցնել երկրում, և հետևաբար Վրաստանի հասարակության մեջ էլ խորքային դրական փոփոխությունների։

Նոյեմբերի 2-ի առավոտյան վրացական մամուլը մի նորություն տարածեց, որն առաջացրել ինչպես վրաց հարակցության մեծ մասի, այնպես էլ ամբողջ աշխարհում արվեստի գնահատողների զայրույթը։ Նոյեմբերի 1-ի ուշ գիշերը տեղի ունեցած հրդեհի արդյունքում փաստացիորեն ոչնչացվել են քարանձավային քաղաք Վարձիային կից վանքի պատերը զարդարող XII դարի որմնանկարները։ Հրդեհի պատճառը եղել է չհանգցված մոմը, որն ընկնելով հատակին, դեռ այրել է քարանձավային եկեղեցու հատակը ծածկող գորգը, այնուհետև ողջ եկեղեցական համալիրը։

Քարանձավային քաղաք Վարձիան, լինելով Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան, միաժամանակ Վրացական Ուղղափառ եկեղեցու գործող վանք է հանդիսանում։ Հենց մշակութային հուշարձանի տարածքում վանքի գործունեությունն էլ դարձել է հրդեհի անմիջական պատճառը։

Այն փաստը, որ երկրով մեկ սփռված մշակութային բազմաթիվ հուշարձաններն, այսօր անխնա շահագործվում են վրացական եկեղեցու Պատրիարքարանի կողմից, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ավելին, վրաց հոգևորականների անվերահսկելի գործողությունների արդյունքում մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում նաև նրանք, որոնք իրենցից վրաց եկեղեցու պատմական ժառանգությունը չեն ներկայացնում, կորցրել են իրենց նախնական տեսքը՝ ինքնատիպությունը։

Այստեղ իսկ հարկ է ընդգծել, որ կրոնական մշակույթի հուշարձանները, որոնք իրավական տեսանկյունից հանդիսանում են Վրաստանի Մշակույթի նախարարոթյան հոգածության առարկան, ընկնելով Վրաց Պատրիարքարանի ձեռքը, սկսում են «ապրել» «հոգատար», բայց մասամբ պակաս կիրթ հոգևորականության կողմից հաստատված օրենքներով։ Վրաց Պատրիարքարանի տիրապետության տակ գտնվող մշակութային վայրերի այցելուները (այդ թվում նաև արտասահմանցի զբոսաշրջիկները) մշտապես առնչվում են բազմաթիվ սահմանափակումների հետ, որոնց մեծ մասը ոչ միայն վրացական օրենսդրության շրջանակներից դուրս է, այլև մասնակիորեն ոչ մի ընդհանուր բան չունի համընդհանուր քրիստոնեական բարոյականության և էթիկայի հետ…

Մեր հասարակությունը, թվում է, արդեն համակերպվել է այն բանի հետ, որ ցանկացած հոգևորական կարող է կոպիտ ձևով վռնդել այս կամ այն վանքի՝ երկրի Մշակույթի նախարարությանը պատկանող հաստատության այցելուին, միայն այն պատճառով, որ չի հավանել այցելուի արտաքին տեսքը, կամ էլ այն պատճառով, որ այցելուն ցանկացել է նկարել այս կամ այն որմնանկարը…

Եվ ահա հրդեհ տեղի ունեցավ քարանձավային քաղաք Վարձիայում…

Վրաց հասարակության լուսավորյալ մասը սկսեց հարցադրումներ անել, թե «ո՞վ է արդյոք եզակի որմնանկարների կորստի պատասխանատվությունը կրում՝ Պատրիարքարանը, թե Մշակույթի նախարարությունը, որը Պատրիարքարանին իրավունք է տվել՝ տնօրինելու մշակութային հուշարձանները։ Պե՞տք է արդյոք Պատրիարքարանը անխնա կերպով շահագործի Վրաստանի մշակութային ժառանգությունը, և ընդհանրապես, ինչ օրենքներով է «ապրում» երկիրը»։

Կցանկանայինք հուսալ, որ քարանձավային համալիր Վարձիայում տեղի ունեցած դժբախտ պատահարը, որը ստիպեց Վրաց հասարակությանը լրջորեն մտածել երկրի մշակութային ժառանգության ապագայի, ինչպես նաև Վրաստանի մասին, դրական փոփոխությունների կհանգեցնի։ Բայց լուսավորյալ հասարակությունը դեռ ամբողջ երկիրը չէ…

Վարձիայի հրդեհի հենց հաջորդ օրը, Վրաստանի Վարչապետին կից գործող Կրոնական հարցերով Ազգային Գործակալությունը մշակութային ժառանգություն հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ որոշում է ընդունել։ Որոշումը վերաբերում է Մոխե գյուղի (Սամցխե-Ջավախքի շրջան) մզկիթի քանդված շենքին։

Երկու տարի առաջ Մոխե գյուղում տեղի էր ունեցել լուրջ բախում, որը առաջացել էր Վրաց Պարտրիարքարանի բռնած դիրքորոշման արդյունքում․ նա հայտարարում էր, որ մզկիթի քանդված շենքը կառուցվել է վրացական վանքի տեղում, և համապատասխանաբար, մզկիթը չպետք է վերանորոգվի… Կրոնական հարցերով Ազգային Գործակալությունը սկսել է հարցի ուսումնասիրությունը, և ահա հանձնաժողովի աշխատանքներից երկու տարի անց որոշում է ընդունվել․ հաշվի առնելով այն, որ քանդված մզկիթի տեղում նախկինում գոյություն է ունեցել վրացական վանք, քանդված մզկիթի շենքը չի փոխանցվի կողմերից և ոչ մեկին՝ ո´չ մուսուլմանական համայնքին, ո´չ վրաց եկեղեցու Պատրիարքարանին։

Երկրի մշակութային ժառանգություն հանդիսացող Կրոնական հաստատությունների ռեստիտուցիայի (իսկական սեփականատիրոջը վերադարձման) հարցը, ինչպես նաև Վրաստանի՝ որպես աշխարհիկ, իրավական պետության ապագայի հարցը դեռևս բաց է մնում։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930