Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լուսանկարիչ. Ցուցահանդեսը պատմության մյուս կողմը բացահայտելու իմ ջանքերի ամփոփումն է

Նոյեմբեր 07,2016 10:23

Դժվար է ապրել մի իրականության մեջ, որտեղ տիրում է կեղծիք, անառողջ մթնոլորտ, գործում կառավարման այնպիսի մի մեխանիզմ, որը պարտադրում է մոռանալ պատմությունը և ոտնահարել ճշմարտությունը, ահա այսպիսի մթնոլորտ է տիրում Թուրքիայում, գործող այս համակարգի հետևանքներն է իր սեփական մաշկի վրա զգացել թուրք անվանի լուսանկարիչ, ռեժիսոր Ումութ Վեդաթը:

Ումութ Վեդաթն այն եզակի արվեստագետներից է, որն ունի շատ նուրբ զգացողություն, ճշմարտությունը՝ կեղծիքից տարբերակելու «հոտառություն», որն էլ լուսանկարչին մղեց ճշմարտության բացահայտմանը. դուրս բերել այն ճահճից, որտեղ թուրքական կառավարությունը փորձում է խեղդել:

Այսօր Ումութ Վեդաթը օրինակ է ծառայում այն թուրքերի համար, որոնք դեռ կուրորեն հավատում են կառավարության կողմից մատուցված պաշտոնական կեղծ պատմությանը, որն Ումութը դեռ վաղուց կասկածի տակ էր դրել և սկսել էր իր ուսումնասիրությունները ու բացահայտել իր և շատերի համար չբարձրաձայնված ճշմարտությունը:

«Հոդված 3» ակումբում, «Ո՞վ եմ ես» խորագիրը կրող ֆոտո և տեսացուցահանդեսում ներկայացված լուսանկարները պատմում են Արևմտյան Հայաստանում ապրող հայերի կացության, մշակութային ժառանգության սրբապղծության մասին, որոնց միջոցով Վեդաթը արտահայտում է իր՝ որպես լուսանկարչի և որպես քաղաքական ակտիվիստի կողմից ճշմարտությանը հասնելու ընտրված ճանապարհը, ինչպես նաև պայքարը խտրականության դեմ և բարձրաձայնում մշակութային ժառանգության պահպանման գործում առկա խնդիրներ:

Իսկ թե ինչպե՞ս են վերաբերում իրեն ՝ Ումութ Վեդաթին՝ հայրենիքում, իր գաղափարների համար, նա ասում է, որ կան մարդիկ, որոնք կիսում են իր գաղափարները, քաջալերում իրեն, սակայն կան և՛ այնպիսի մարդիկ, որոնց թվում են նաև արվեստագետներ, ովքեր քննադատում են և սխալ են համարում նրա ընտրած ուղին, իսկ ինքը՝ Վեդաթը, չանսալով քննադատներին, շարունակում է պաշտպան կանգնել իր համար բացահայտված ճշմարտությանը՝ հույս ունենալով, որ հետզհետե իր շարքին կդասվեն դեռ շատ շատերը:

Հեղինակն իր մասին ասում է. «Ես ծնվել եմ Ստամբուլում 1980 թ-ին շարքային ընտանիքում։ Ինչպես մարդկանց մեծամասնությունը, ես ևս ստիպված էի սովորել պետության կողմից մշակված պատմության դասագրքերով` պատմության մի մեխանիզմ, որ պարտադրում է կամ մոռանալ ու վերացնել, կամ մերժել ու արհամարհել ճշմարտությունը։ Առաջին անգամ իմ սովորածը կասկածի տակ դրեցի, երբ 2008թ-ին Ստամբուլ-Երևան ավտոբուսով ճամփորդում էի Վրաստան։ Հետո սկսեցի մտածել լքված շինությունների մասին, որ տեսել էի Թուրքիայում նախկինում։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի խորանալ պատմության մեջ և գտնել իմ կյանքի չբարձրաձայնված ճշմարտությունը։ Ցուցահանդեսն իմ չորս տարվա աշխատանքի, ինքնության փնտրտուքի և պատմության մյուս կողմը բացահայտելու ջանքերի ամփոփումն է»:

Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 17-ը, ցանկացողները կարող են այցելել:

 Արփինե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930