Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում Հայաստանի Ազգային Կամերային Նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ եւ Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:
2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկեց Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից կազմակերպված «ԱՂԵՏ» համերգաշարը նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հենց առաջին համերգից սկսած ծրագիրը հայտնվեց Գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում (ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան):
Համերգը եւ Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից հատուկ պատրաստված հարցազրույցները հեռարձակեց Բեռլինի Ռադիոն, եւ մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաեւ «օնլայն» տարբերակով, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի մեծ թվով ժողովրդի տեղյակ պահել այս հարցի շուրջ: Համերգներին մասնակցում էին նաեւ Հայաստանից, Սերբիայից եւ Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը:
Թ. Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, եւ համերգաշարը վերսկսվեց սույն թվականի ապրիլ- մայիս ամիսներին` էլ ավելի թափ առնելով, այս անգամ Դրեզդենում, Բրանդենբուրգում (ներառյալ նաեւ գերմանացի դպրոցականների կողմից պատրաստած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը Շարաֆյանի երաժշտությամբ, Դրեզդենի նվագախմբի եւ մենակատարների կենդանի կատարմամբ):
Կարդացեք նաև
Հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաեւ Բելգրադում, Հայաստանում եւ Թուրքիայում սույն թվականի նոյեմբեր ամսին…
Նոյեմբերի 13ին ծրագրված էր նաեւ համերգը Ստամբուլում եւ Դրեզդեն Սինֆոնիկերը հրավիրել էր նախագահ Էրդողանին համերգին նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին…
Դավիթ Գրիգորյան