Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվում է շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը: Պարտիաները դեռ շարունակվում են, բայց արդեն հայտնի են չեմպիոնն ու երկրորդ մրցանակակիրը: Եզրափակիչ տուրում միավորը բաժանելով Դավիթ Քալաշյանի հետ հաղթող ճանաչվեց մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, արտաշատցի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Կես միավորը լրիվ բավարարում էր նաեւ Տիգրան Հարությունյանին, որն այն ձեռք բերեց արդեն 11-րդ քայլում եւ 9,0 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Անորոշ է մնում 3-րդ տեղի հարցը, որին հավակնում են Մանուել Պետրոսյանը, որն արդեն հաղթանակ է տոնել եւ Արման Միքայելյանը, որի պարտիան գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև