Ավարտվեց լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որն մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի շուրջ 130 պատանի լողորդներ:
Մրցումների երկրորդ օրը առանձնացավ Հայաստանի երեք ռեկորդով, որոնցից մեկը՝ մեծահասակների, երկուսը՝ պատանիների: 50 մետր բատերֆլյայ ոճում Արթուր Բարսեղյանը սահմանեց ազգային, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ պատանիների ռեկորդ: Պատանիների եւս մեկ ռեկորդ էլ սահմանեց Անի Պողոսյանը՝ 100 մետր ազատ ոճում:
Այսօր ըստ մրցատարածությունների եւ ոճերի հանրապետության պատանիների եւ աղջնակների չեմպիոնի կոչում նվաճեցին: 100 մետր, ազատ ոճ՝ Արթուր Բարսեղյան եւ Անի Պողոսյան, 100 մետր, բրաս՝ Լեւոն Խաչատրյան եւ Էլեն Եսայան, 100 մետր, համալիր լող՝ Լեւոն Խաչատրյան եւ Անի Պողոսյան, 50 մետր, բատերֆլյայ՝ Արթուր Բարսեղյան եւ Վարսենիկ Մանուչարյան, 50 մետր, թիկնալող՝ Մայք Բրաուն եւ Մարիամ Մխիթարյան, 200 մետր, բատերֆլյայ (մրցել են միայն տղաները)՝ Շանթ Դարբինյան, 200 մետր թիկնալող՝ Լեւոն Վարդանյան եւ Կայռա Բրաուն, 400 մետր, ազատ ոճ՝ Գեւորգ Մարկոսյան եւ Դիանա Մուսաելյան:
Կարդացեք նաև
4×50 մետր համալիր լողում հաղթեցին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀ մասնագիտացված ՄՊՄԴ-ի տղաները եւ «Ակվալենդի» աղջիկները: Երկու օրվա արդյունքներով թիմային պայքարում DDD-ին եւ «Ակվալենդը» վաստակեցին հավասար միավորների պաշար ու ճանաչվեցին հաղթող, երրորդը Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀ ՄՊՄԴ-ն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ