The Telegraph-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է մոտ ժամանակներս վաճառել առնվազն ութ ֆուտբոլիստի, ինչպես նաեւ հրաժեշտ տալ հարձակվող Զլատան Իբրաիմովիչին, որի հետ պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: Այդ տրանսֆերները, հնարավոր է, կապված են վերջին հանդիպումներում արձանագրված վատ արդյունքների հետ, ինչպես նաեւ վկայում են թիմը ուժեղացնելու ուղղությամբ կատարված անարդյունավետ ծախսերի մասին:
Ըստ աղբյուրի, իրենց չարդարացրած ֆուտբոլիստների ցուցակում են պաշտպաններ Մատտեո Դարմիանը, Մարկուս Ռոխոն, Ֆիլ Ջոնսը, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը, Մայքլ Կերրիկը, Էշլի Յանգը, ինչպես նաեւ հարձակվողներ Մեմֆիս Դեպայն ու Զլատան Իբրաիմովիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ images.indianpress.com-ի
Կարդացեք նաև