Այսօր Սերբիայի Նովի-Սադ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունը: Տղամարդկանց պայքարին մասնակցում է 63 ակումբ, կանանց մրցաշարին՝ 14:
Լեւոն Արոնյանը հանդես է գալիս OR Podova թիմի կազմում, որտեղ նրա թիմակիցներն են գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Էտյեն Բաքրոն, Դանիելե Վոկատուրոն, Ալբերտո Դավիդը եւ Դանիիլ Դվիրնին:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն ընդգրկվել է Ugra Chess Club-ի կազմում՝ ընկերակցելով Աննա Ուշենինային, Նատալյա Պոգոնինային, Մարինա Նեչաեւային եւ Բաիրա Կովանովային:
Կանանց տարբեր ակումբներում են նաեւ ռուսաստանաբնակ հայեր Կարինա Համբարձումովան ու Ալինա Բալայանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euroclubcup2016.com-ի