Ե՛վ համեղ, ե՛ւ տոնական տեսք ունեցող այս ուտեստը կարող եք առաջարկել ձեր հյուրերին ու ընտանիքին՝ վստահ լինելով, որ նրանք դժգոհ չեն մնա:
Անհրաժեշտ մթերքները
Խոզի փափկամիս- 0,5կգ
Սխտոր- 2 պճեղ
Կարդացեք նաև
Կոճապղպեղի արմատ- մի փոքրիկ՝ 2-3 սմ-անոց կտոր
Կծու չիլի պղպեղ- 0,5 հատ (թարմ պղպեղ չլինելու դեպքում կարող եք փոխարինել աղացած կծու կարմիր պղպեղով)
Սոյայի թանձրուկ (սոուս)- 3-4 ճաշի գդալ
Բուսական յուղ (ցանկալի է քունջութի յուղ, սակայն կարող եք վերցնել ցանկացած ոչ շատ սուր համով բուսական յուղ՝ եգիպտացորենի, գետնանուշի կամ արեւածաղկի)-3-4 ճաշի գդալ (միսը համեմելու համար)
Արեւածաղկի կամ եգիպտացորենի յուղ- 3 ճաշի գդալ (տապակելու համար)
Մեղր կամ շագանակագույն շաքարավազ- 1 ճաշի գդալ
Բրնձի քացախ (կարող եք փոխարինել ցանկացած այլ քացախով)-2 ճաշի գդալ
Չորացրած անանուխ-1 թեյի գդալ
Գլուխ սոխ-1 հատ մեծը կամ 2 հատ փոքրը
Կարմիր թարմ պղպեղ- 2-3 հատ
Եգիպտացորենի հատիկներ- 3-4 ճաշի գդալ(կարող եք վերցնել ինչպես պահածոյացված, այնպես էլ՝ թարմ եփած եգիպտացորեն)
Օսլա (եգիպտացորենի կամ կարտոֆիլի)- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Խոզի փափկամիսը երկար-բարակ կտրատել: Քերիչով անցկացնել մաքրած եւ լվացած սխտորն ու կոճապղպեղի արմատը, ավելացնել մսին: Ավելացնել նաեւ քացախը, սոյայի թանձրուկը, բուսական յուղը, մեղրը կամ շաքարավազը, կծու պղպեղը, չորացրած կանաչին: Լավ խառնել, թողնել միսը համեմվի: Նկատենք, որ սոյայի թանձրուկը բավականին աղի է եւ հավելյալ աղի կարիք չի զգացվում, սակայն եթե առանձնապես աղակեր եք, կարող եք մի փոքր էլ՝ ձեր ճաշակով աղ ավելացնել: Թողեք համեմվի առնվազն մեկ ժամ, իսկ սառնարանում համեմված միսը կարող եք պահել անգամ 3-4 օր:
Խորը թավան, ցանկալի է «վոկ» տեսակի, որի տակի շառավիղն անհամեմատ փոքր է վերնամասի շառավղից, լավ տաքացնել, ավելացնել արեւածաղկի կամ եգիպտացորենի յուղը: Համեմված միսը լցնել թավայի մեջ, մոտ տասը րոպե տապակել, պարբերաբար խառնելով՝ բարձր կրակով: Ավելացնել շերտատած սոխը, շարունակել տապակել, ավելացնել կարմիր թարմ պղպեղը, եւս 10 րոպե տապակեք՝ խառնելով: Եթե բավարար քանակի հյութ չունի միսը եւ զգում եք, որ կարող է կպնել թավայի հատակին, կարող եք 50-100 գրամ կարմիր գինի ավելացնել, իսկ եթե ոչ՝ պետք չէ:
Օսլան փոքր բաժակի մեջ լավ խառնեք 2-3 ճաշի գդալ ջրի հետ, ավելացրեք մսին, նույն պահին ավելացրեք նաեւ եփված կամ պահածոյացված եգիպտացորենը: Ի դեպ, եգիպտացորենն այս բաղադրատոմսով առանձնապես կարեւոր դեր չի խաղում, այնպես որ՝ եթե չունեք, մի մտածեք: Խառնեք միսը, եւս 2-3 րոպե թողեք եփվի եւ անջատեք: Առկայության դեպքում թարմ համեմ ավելացրեք:
Կարող եք մատուցել խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը