Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքերային հարձակում է տեղի ունեցել Ոստիկանության կայքի վրա

Նոյեմբեր 05,2016 23:50

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր «ԷՕՆ»-ում դասախոսություն կարդաց այն մասին, թե ցանցային դարաշրջանում ինչպե՞ս են պայքարում պետությունների կողմից մարդկանց վերահսկողության համակարգերը եւ դրանց հակադիր կողմը՝ «կիբերանարխիզմը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է դրսեւորվում այդ պայքարը Հայաստանում: «Մինչեւ վերջերս այն առանձնապես չէր դրսեւորվում, քանի որ ցանցը դժվար է զարգացել: Համացանցի շնորհիվ երիտասարդության շրջանում «ձախ»՝ անարխիստական շարժում ձեւավորվեց, որն աչքի ընկավ ցանցային ակցիաներով, օրինակ՝ Բաղրամյանի դեպքերի ժամանակ»,-մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ մինչեւ վերջերս հայաստանյան հաքերային համայնքը յուրահատուկ կերպով էր զարգանում. «Մեզ համար նորմալ է, որ հայ հաքերներն ադրբեջանցիների եւ թուրքերի դեմ են պայքարում, բայց աշխարհում դա հաքերության տեղային դրսեւորում է: Կա «կրիմինալ հաքինգ», որը փող աշխատելու համար է: Կա «գաղափարախոսական հաքինգ»՝ անարխիստական շարժումներ, որոնք պայքարում են պետական համակարգի դեմ: Մեզանում վերջին մեկ տարում դա էլ դրսեւորվեց: Օրինակ՝ այսօր հաքերների մի խումբ ոստիկանության՝ պետավտոտեսչության համակարգի դեմ հարձակում  է արել: Կայքի վրա Ddos հարձակում են արել, ինչ-որ ժամանակ այն «պառկել» է՝ չի աշխատել: Դա բողոքի ակցիա է ոստիկանության դեմ: Պատճառն ավելի վաղ էլ է նշվել, երբ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը ծեծեց քաղաքացիներին եւ լրագրողներին: Այդ ժամանակ ի հայտ եկավ այդ հաքերային խումբը եւ հարձակում իրականացրեց ոստիկանության դեմ: Երկրորդ դեպքն էլ եղել է «Սասնա ծռերի» ժամանակ, երբ ծեծ ու ջարդ եղավ»:

Անդրադառնալով սոցցանցերին, մասնավորապես՝ «Ֆեյսբուքին», փորձագետը նկատեց՝ «ֆեյսբուքյան» նամակագրությունը թափանցիկ եւ վերահսկելի: Դա որոշակիորեն վերաբերում է նաեւ հայ օգտատերերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930