Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «անոնիմուսների» երթը՝ «ազատություն, արժանապատվություն» կարգախոսով: Ցուցարարներն անցան ԱԱԾ շենքի մոտով, որտեղ ասվեց, որ ՀՀ ազգային անվտանգությունը «ռուսական ԿԳԲ» է: Ապա երթի մասնակիցները հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ օդապարիկներ բաց թողեցին երկինք: Կալանավայրում գտնվող քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ օդապարիկները խորհրդանշում են այն արժեքները, որոնց համար իրենք պայքարում են՝ ազատություն, արդարություն, եզբայրություն:
«Այդ արժեքները մեզ համար երկնային են»,-ասաց Շահեն Հարությունյանը: Անդրադառնալով նոր կառավարությանը՝ նա նշեց. «Ճիշտ է, կառավարությունը փոխվում է, բայց չմոռանանք, որ իշխանության գլխին է կանգնած Սերժ Սարգսյանը: Ով էլ լինի վարչապետի պաշտոնում՝ կատարելու է Սերժ Սարգսյանի ասածը: «ԿԳԲ»-ից վարչապետ են նշանակել մի մարդու, որը մի քիչ քաղաքավարի է, մի քիչ ինտելեկտուալ է, բայց ոչինչ չի փոխվում՝ երկիրը գնում է կործանման, հողերը ցանկանում են հանձնել»:
Կարդացեք նաև
Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
էէէ՜հ, Հայաստան է, իշտէ…
ձմրան շեմին…
շաբաթ երեկո…
ոնց որ, երեխէքը ձանձրացած են,
«կյանք չունեն»,
բան չկա անելիք…
դպրոցն ու դասերն ել արդէն ձեվական են
– եթէ պապան փող ունի, արդէն վկայականդ ապահով է.
որ չունի, արդէն ի՞նչ օգուտ որ սովորում ես, կամ չես սովորում, մէկ ա … –
ուրեմն, ի՞նչ անենք
յալլա (թարգմանություն՝ դաւայ),
փողոց իջնենք,
մի լա՜վ ցոյց անենք,
ժամանակ անցկացնենք…
կեցցէ Յեղափոխությո՛ւնը
lol(-իկ)
(Հայաստան ասելով, անշուշտ այստեղ պէտք է միայն Երեւան հասկանալ… Մնացեալ ամբողջ երկրին մէջ, մինչ դեռ աւելի ձանձրոյթ կա երիտասարդության մօտ, փողոցային ժամանցներով չեն լիցքավորեր դատարկությունը: )