Այսօր ԼՂՀ Տիգրանակերտի ամրոցում Արցախի եւ Հայաստանի վարչապետների ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՀՀ վարչապետին հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ երկու ծննդկանի մահվան դեպքով արած հայտարարության մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Հիշեցնենք, որ պարոն Ալթունյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է.«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Մահվան դեպքով զբաղվում է դատավորը եւ մորգը»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը չի տեսել տեսանյութը, բայց.«Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես Ալթունյան Լեւոնին մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում: Համարում եմ իրեն շատ բարոյական մարդ, համարում եմ որպես պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև