«Եթե նման որոշում կայացնեմ, ապա մոտիվացիան էլ կհայտարարեմ»,-այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Aravot.am-ի՝ պատրաստվո՞ւմ է անդամակցել ՀՀԿ-ին, եթե այո, ապա որն է դրդապատճառը:
Այսօր ԼՂՀ-ի Տիգրանակերտ քաղաքում հրավիրած ՀՀ եւ ԼՂՀ վարչապետների մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Կարապետյանը անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ սա վեցամսյա կառավարություն չէ՞, պարոն վարչապետն այսպես արձագանքեց.«Եթե ես ասեմ այո, դուք ինձ կհարգե՞ք»:
Մեր այն հարցին՝ ո՞ր պաշտոնում է իրեն տեսնում Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո, քանի որ աշխարհը շուռ տալու համար վարչապետին ժամանակ է հարկավոր, պատասխանեց.«Չգիտեմ դուք զգում եք, թե ոչ, ես կամայական հարցազրույցի ժամանակ ես միշտ անկեղծ եմ: Երբեւիցե սուտ չեմ ասում: Իմ պաշտոնի վերաբերյալ. Ես երազե՞լ եմ Հայաստանի հանրապետության վարչապետ լինելու, ոչ: Անհանգի՞ստ եմ մեր երկրի տնտեսությունից,մեր երկրի վաղվա օրվանից, այո: Հիմա ժամանակը ցույց կտա՝ էֆեկտիվ կլինենք, թե ոչ: Նախապես ասել, թե ինչ ես ինձ ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ, իսկ եթե մենք էֆեկտիվ չլինե՞նք: Մանավանդ որ ասում եք՝ պայմանավորվել եք աշխարհը շուռ տալ, մեկ ամիս հետո ասելու եք՝ բա ո՞ւր է, շուռ չտվեցիք աշխարհը»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության այս վիճակի համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն և իր կոալիցիոն գործընկերը: Ինչ վերաբերվում է վարչապետին, նա կախարդական փայտիկ չունի ՀՀԿ-ի սխալները և թալանը շտկելու: