Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումը կախված է նաեւ հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ եւս պահպանել համագործակցության բարձր մակարդակը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ