Նոյեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա հետ Արցախ ժամանած կառավարության մի խումբ անդամների հետ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ Արցախ այցի շրջանակում ԼՂՀ օրենսդիր մարմնի հետ հանդիպելու նախաձեռնությունը:
«Այս այցը միայն արարողակարգային չէ, այն ակնհայտ նպատակային մտադրություն է Արցախ-Հայաստան բարձր մակարդակի հարաբերությունները ոչ միայն պահելու, այլև՝ դրանք ընդլայնելու, խորացնելու և առկա կապերը համակողմանի դարձնելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Այնուհետև խորհրդարանի նախագահը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանդիպմանը ներկա ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՝ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որայսայցըհնարավորությունէ՝ՀայաստանիևԱրցախիմիջևկապերնավելիամրապնդելուհամար:
«ՀՀ կառավարության անդամների համար կարևոր է քննարկել, լսել ձեր տեսակետները ՀՀ և ԼՂՀ տնտեսական և անվտանգության հարցերի վերաբերյալ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավորները ՀՀ վարչապետի հետ քննարկել են տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներին և դրանց օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝օրենսդիր-գործադիր երկխոսությունը շարունակելու նպատակով, հաջորդաբար քննարկել գործնական համագործակցության թեմաները:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ