ԵԺԿ կանանց խորհրդի նախագահ Դորիս Պեկի ուղերձը «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի բացման առիթով
ՈՒՂԵՐՁ
Հարգելի տիկնայք և պարոնայք, ուղարկում եմ ձեզ այս վիդեո-ուղերձը Գերմանիայից՝ Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի սահմաններին մոտ գտնվող Սարբրուխեն քաղաքից։ Ցավոք սրտի ես ի վիճակի չէի գալ Երևան, քանի որ այս պահին ծանրաբեռնված էի մի շարք աշխատանքներով և այդ իսկ պատճառով ձեզ եմ հղում իմ ուղերձը այս եղանակով։
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի տիկնանց մեզ հետ շարունակական կապ պահպանելու և աշխատելու համար։ Մենք տարվա ընթացքում հնարավորություն ենք ունենում առնվազն երեք անգամ հանդիպել։ Ես շատ ուրախ եմ, որ կազմակերպված համաժողովում դուք բարձրաձայնում եք կարևոր հիմնահարցեր։
Ես իմացել եմ, որ անցյալ տարի դուք իրականացրել եք Սահմանադրական բարեփոխումներ, որոնց մի մասն ուղղված էին կանանց և տղամարդկանց միջև հավասարակշռության բարելավմանը։ Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել ձեզ։ Սա շատ ակտուալ թեմա է բազմաթիվ Եվրոպական երկրներում, և ամեն մի երկիր, փորձում է գտնել իրավիճակի կարգավորման իր մեխանիզմը։
Մյուս կողմից կարել է նշել, որ ներկայումս մենք բոլորս կիսում են շատ խնդիրներ, որոնք ընդհանուր են ամբողջ Եվրոպայի համար, և այդ իսկ պատճառով մենք կազմակերպում ենք հանդիպումներ, քննարկումներ և փոխանակում ենք մեր լավագույն փորձը այս ասպարեզում, և մենք հույս ունենք, որ ԵԺԿ անդամ կուսակցությունները կարողանում են այդ քննարկումների արդյունքում ստացված գաղափարները բերել հետ իրենց երկրներ, իրենց կուսակցություններ։
Դուք նաև գիտեք, որ ես հանդիսանում եմ Բուդապեշտում Ռոբերտ Շումանի անվան ինստիտուտի նախագահը, և ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ինստիտուտում անցկացվող սեմինարների ժամանակ տեսնում եմ բազմաթիվ երիտասարդ շնորհալի հայ աղջիկների և տղաների, ովքեր աշխատում են իրենք իրենց վրա, որպեսզի ապահովեն Հայսատանի համար ավելի լավ ապագա։ Ես ունեցել եմ բազմաթիվ քննարկումներ այդ երիտասարդ աղջիկների հետ և վստահ եմ, որ նրանք կհարստացնեն ՀՀԿ Կանանց խորհուրդը։
Ես նաև տեղեկացվել եմ, որ դուք այսօր քննարկելու եք միջազգային ասպարեզում կանանց ներկայացվածությանը վերաբերող հարցեր։ Մաղթում եմ ձեզ հաջողություն այդ գործընթացում, քանզի ես վստահ եմ, որ կանայք որոշ դեպքերում կարող են էականորեն նպաստել երկրի միջազգային կերպարի ձևավորմանը։
Այս ամենին զուգահեռ ցանկանում են խոսել պետական տարբեր կառույցներում կանանց ներգրավվածության մասին։ Կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ չենք անում առավելագույն հնարավորը։ Պետք է իրականացվել նորանոր քայլեր, որոնք կապահովեն առավել հավասարակշիռ դաշտ։ Չմոռանանք նաև բիզնես ոլորտում կանանց ներգրավվածության մասին։ Պետք է ստեղծել այնպիսի նպաստավոր միջավայր, որը թույլ կտա կնոջը համատեղել բիզնեսը և ընտանիքը։ Հուսով եմ, որ ձեր այսօրվա քննարկումների ժամանակ, դուք կկարողանաք ժամանակ տրամադրել նաև այդ խնդիրների մեկնաբանմանը։
Նայելով դեպի առաջ, հույս ունեմ, որ կտեսնեմ այստեղ ներկայացված կանանցից ոմանց մեր հետագա հանդիպումների ժամանակ Բրյուսելում կամ մեկ այլ մայրաքաղաքում, ինչպես նաև հաջորդ տարի Նիցցայում կազմակերպվող ամառային ակադեմիայում։
Հաջողություն եմ մաղթում համաժողովի գործունեությանը, ինչպես նաև, հուսով եմ, որ այստեղ ներկա բոլոր պարոնայք կկարողանան հասկանալ, թե որոնք են մեր պահանջմունքները։ Այսքանով ավարտում եմ իմ փոքրիկ վիդեո-ուղերձը, և վերջում ցանկանում եմ ավելացնել Աստված օրհնի ձեզ։
ԵԺԿ կանանց խորհրդի նախագահ
Դորիս Պեկ