Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում մեկնարկեց լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի շուրջ 130 լողորդներ:
Մինչեւ առաջնության մեկնարկը Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը սպորտի վարպետի գրքույկներ հանձնեց Նարեկ Կամենդատյանին, Վարսենիկ Մանուչարյանին եւ Ջուլիետա Գեւորգյանին:
Առաջին օրը ըստ մրցատարածությունների հաղթող դարձան. 50 մետր ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, 50 մետր բրաս՝ Տաթեւիկ Բադանյան, Շահեն Խոնդկարյան, 100 մետր բատերֆլյայ՝ Բարդի Պաղդասարյան, Արթուր Բարսեղյան, 100 մետր թիկնալող՝ Դիանա Մուսաելյան, Մայք Բրաուն, 200 մետր ազատ ոճ՝ Անի Պողոսյան, Գեւորգ Մարկոսյան, 200 մետր բրաս՝ Էլեն Եսայան, Շահեն Խոնդկարյան, 200 մետր համալիր լող՝ Վարսենիկ Մանուչարյան, Գեւորգ Մարկոսյան:
Կարդացեք նաև
4×50 մետր ազատ ոճով փոխանցումալողում (2 տղա, 2 աղջիկ) հաղթեց DDD ակումբի թիմը:
Չեմպիոններին եւ մրցանակակիրներին դիպլոմները հանձնեց Լողի Հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ