Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տարի առաջ այս օրը ձերբակալվեցին Շանթ Հարությունյանը և նրա ավելի քան քառասուն համախոհները

Նոյեմբեր 05,2016 15:05

Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։

Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը,  որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի՝ անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից:

Անձն իրավունք  ունի ինքնուրույն որոշում կայացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու, իր ազատության իրավունքը պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալու:

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 31-ին, Շանթ Հարությունյանը նստացույց սկսեց Երևանի «Ազատության» հրապարակում, իսկ նոյեմբերի 5-ին ձեռնարկեց «Դիմակների երթ», որը նվիրված էր Գայ Ֆոքսի միջազգային օրվան:

«Արժեքների հեղափոխություն» անունը կրող նախաձեռնության մասը կազմող «Դիմակների երթը» խոչընդոտվեց ոստիկանության կողմից, տեղի ունեցան բախումներ, Շանթ Հարությունյանը և նրա 40 համախոհները բերման ենթարկվեցին: Նրանց մի մասն ավելի ուշ ազատ արձակվեց, իսկ Շանթ Հարությունյանն իր 14 համախոհների հետ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով դատապարտվեց ազատազրկման: Չորս տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը:

Քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ շարունակվում են մինչ օրս: Դրանք լայն թափ առան հատկապես Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը ձախողելուց և Եվրասիական Տնտեսական միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի 2013 թ. որոշումից հետո:

2015 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում անազատության մեջ է գտնվել քաղաքական հայացքների համար հետապնդվող 13 անձ:

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների թիվը շեշտակի ավելացել է. լայնածավալ քաղաքական հետապնդումներ սկսվեցին հատկապես «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ  «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա մի ուրիշ խմբակցություն միմոսների, որոնք իրենք զիրենք նորմալ երկրի մէջ կը կարծեն

    իսկ Շանթ Հարությունյանը եւ իր այդ գավազանի ընկերները բախտավոր են որ Յուլիս ամսին գտնվում էին բանտում. շնորհիվ ատոր, գոնէ զէնքերով եւ իսկական ռումբերով չկատարեցին իրենց հիմարությունը, մարդասպան չդարձան.

    ամէն դէպքում, «նստացոյց»-ը շատ հարմար բառ է, նկարագրելու համար ասոնց եւ նրանց միացած մյուսներին գործունէությունը, որոշ ժամանակի մը համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930