«Լուսավոր Հայաստանի», «Հայկական վերածնունդի» եւ ԲՀԿ-ի անդամներն այսօր բոյկոտեցին առավոտյան նախատեսված Վանաձորի ավագանու նիստը.անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով էլ նիստը համարվեց չկայացած:
Սա ավագանու արդեն չկայացած երկրորդ նիստն էր:
«Ավագանու 18 անդամի ներկայանալը չեմ մեկնաբանում, այնքան ժամանակ այս վիճակը կարող է շարունակվել, որքան որ Վանաձորը պատրաստ է դիմանալ առանց բյուջեի, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, ապրել առանց զարգացման ծրագրի ու ձնամաքրման աշխատանքների»,- չկայացած նիստից հետո ասաց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նրա համար տարօրինակ է, որ օրինակ կանոնակարգի հաստատման քննարկմանը ընդդիմադիր կազմը ներկա էր, նույնիսկ առաջարկություններ են ներկայացրել, հետո նիստը բոյկոտել են. «Բոյկոտն էլ քաղաքական պայքարի ձեւ է, նորմալ եմ վերաբերում»:
Կարդացեք նաև
Հարցին` ինչու ընդդիմադիր ուժերի 4 անդամը, որոնք իր օգտին են քվեարկել, չեն ներկայանում նիստին, քաղաքապետն ասաց, որ իրենք էլ չգիտեն` ովքեր են այդ չորս հոգին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ