Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երաժշտագետ. «Խաչատրյանական փառատոնով մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը»

Նոյեմբեր 05,2016 12:56

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին կամերային երաժշտության համերգ էր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային երեկոն նվիրված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։

Ելույթ են ունեցել նվագախմբի մենակատարները և եռյակի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Կարեն Շահգալդյան (ջութակ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Կարեն Քոչարյան (թավջութակ), Ռոզա Հայրապետյան (ալտ), Արմեն Կարագյան (գալարափող)։ Ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Յոզեֆ Սուկի և Էրնո Դոնանիի ստեղծագործությունները։

lus_9065Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը նկատում է, որ Խաչատրյանի երաժշտական միջազգային փառատոնն իր ուրույն տեղն ունի հայաստանյան փառատոնային կյանքում։ Երաժշտական այս տոնն ունի իր յուրահատկությունը. այն, բացի մեծահամբավ երաժիշտներից, ներկայացնում է նաև երիտասարդ կատարողների։ Փառատոնի ընթացքում հաճախ են հնչում Խաչատրյանի ստեղծագործությունները, ընդ որում՝ կոմպոզիտորի ոչ միայն ճանաչված, այլև այն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ տարածված չեն։

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը, խոսելով խաչատրյանական փառատոնի մասին, նշում է. «Արվեստը ինչքան էլ բարձր լինի, այն արտացոլում է իր ժամանակը: Խաչատրյանական փառատոնն այդպիսին է, երբ մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը: Այդպիսի խորասուզումն իրականացվում է մեծ վրձնահարվածով և ցնծությամբ: Եվ դա հարազատ է փառատոնի անվանը. չէ որ Արամ Խաչատրյանը երաժշտության խնջույք է»:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930