Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյան. «Էս պահին հնարավոր եմ համարում ԲՀԿ-ի հետ էլ առաջ գնալ». «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2016 11:45

ԲՀԿ-ի հետ հարաբերությունների մասին հարցերին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը խոստացել էր պատասխանել հոկտեմբերի 15-ից հետո: Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ում ինտրիգները չէին մարում: Խոսակցություններ կային, որ Աբրահամ Մանուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ջրերը մի առվով չեն հոսում։

– Պարոն Մանուկյան, Դուք ասել էիք, որ հոկտեմբերի 15-ից հետո կպատասխանեք ԲՀԿ-ի հետ Ձեր հետագա հարաբերությունների եւ քաղաքական ապագայի մասին հարցերին։ Ի՞նչ որոշում եք կայացրել։

– Ես որոշեցի, որ սկսած պրոցեսը շարունակելու եմ եւ մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին։

– Ինչպե՞ս, քանի որ Ձեր հարաբերությունները սառեցված են ԲՀԿ-ի հետ, վերականգնելո՞ւ եք նախկին հարաբերությունները։

– Այո, իմ եւ ԲՀԿ-ի հարաբերությունները սառեցվել են հանգամանքներից ելնելով, բայց պիտի կրկնեմ, որ հիմա միանշանակ որոշում եմ կայացրել՝ 17 թվականին մասնակցելու եմ, մտնելու եմ քաղաքական դաշտ։ Ես կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի հետ իմ հարաբերությունները միշտ էլ լավ եմ պահել, այնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, ուղղակի մարտ ամսից ես ինքս իմ քաղաքական ակտիվությունն եմ ԲՀԿ-ում սառեցրել։

– Նոր ԸՕ-ի համաձայն՝ միայն կուսակցությունների ցուցակներում ընդգրկվելու ճանապարհով է հնարավոր մասնակցել ընտրություններին, Դուք մնալո՞ւ եք ԲՀԿ-ում, թե՞ պատրաստվում եք այլ քաղաքական ուժ տեղափոխվել։

– Դրա մասին խոսելը դեռ շուտ է, էդ հարցը կորոշեմ հունվարի վերջին, բայց էս պահին հնարավոր եմ համարում ԲՀԿ-ի հետ էլ առաջ գնալ։

 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930