Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյան. «Ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվանը վերաբերող հարցերից». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 05,2016 11:17

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի երեկվա հայտարարությունը ամենատարբեր շրջանակների կողմից ուղղակի ցինիզմ որակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ անդրադառնալով ծննդկանների մահացության դեպքերին՝ «արհեստավարժ» նախարարը բառացի հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ինչպես է նախարարն իրեն թույլ տվել նման հայտարարություն անել, «Ժողովուրդ»-ը օգտվեց Ալթունյանի ընձեռած բացառիկ հնարավորությունից եւ մասնակցեց ամեն ուրբաթ լրագրողների հետ անցկացվող մեկժամյա թեյախմությանը: Պարզվեց՝ Հիպոկրատի երդում տված պաշտոնյան անդրդվելի է. «Ես ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930