Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում միակ պետական հայկական դպրոցը կարող է փակվել. «Ազգ»

Նոյեմբեր 05,2016 11:09

Մոսկվայի թիվ 1650 հայկական պետական դպրոցը կարող է փակվել: Այս մասին հայտնել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Իրինա Ռուբանովան, նշելով, որ դպրոցը մտադիր են միացնել մոտակա ռուսական դպրոցին, եթե անհրաժեշտ ֆինանսավորող չգտնվի:

Տիկին Ռուբանովան նաեւ նշել է, որ իրենք ֆինանսավորման համար դիմել են Ռուսաստանի հայերի միությանը:

Ի դեպ, դպրոցը հիմնադրվել է 1989-ինՍպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժում ստացող աղետի գոտու երեխաները կարողանան ուսում ստանալ:

Դպրոցի ճակատագիրը կորոշվի մինչեւ 2017-ի հունվարի 1-ը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayrik Bareyan says:

    Տեղեկատվությունը այնքան էլ ճիշտ չէ. Մոսկվայում հայկական դպրոց վաղուց չկա: Լավագույն հայկականը 1888 դպրոցն էր, որը փակվեց շատ լուռ ու հանգիստ 5 թե 6 տարի առաջ: Ազգային դպրոցների հարցը ՌԴ-ում դրված է անցանկալի երևույթների շարքում: Մենք հայերս այս հարցով իրավունք չունենք անգամ ծպտուն հանելու, որովհետև մենք Հայաստանում ենք փակում մեր դպրոցները: Անկախության 25 տարիների ընթացքում քանի՞ դպրոց է փակվել հենց Հայաստանում: Քանի՞ ռուսական դպրոց թողեցինք Հայաստանում: Տարրական դիվանագիտությունը պահանջում էր պահպանել գոնե լավագույնները: Իսկ մենք ի՞նչ արեցինք: Այնպես որ, Պարոնայք աղմուկ մի’ բարձրացրեք, մենք քաղում ենք այն, ինչ ցանել ենք, հակառակ այլ դպրությունների և մշակույթների նկատմամբ հազարամյա մեր նորմալ վերաբերմունքի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930