Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց անմեղության կանխավարկածի

Նոյեմբեր 05,2016 10:00

Եթե որեւէ մեկը ինձ, ենթադրենք, մեղադրում է, որ ես շուկայից խնձորներ եմ գողանում, ապա ես բացարձակապես պարտավոր չեմ ապացուցել, որ նման «սեւ գործերով» չեմ զբաղվում: Իմ մեղքն ապացուցելու բեռն ամբողջապես ընկնում է մեղադրանքն առաջ քաշողի վրա: Դա կոչվում է «անմեղության կանխավարկած»: Ժամանակին պատգամավորներից մեկն ասել է, որ ընդդիմադիրները «ադրբեջական լրտեսներ» են եւ ավելացրել է` եթե այդ մեղադրանքի հետ համաձայն չեն, ապա թող ադբերջանական հատուկ ծառայություններից տեղեկանք բերեն, որ իրենք լրտես չեն: Իրականում ինքը` պատգամավորը պետք է տեղեկանք կամ այլ փաստարկ բերի` ապացուցելու համար, թե իր ընդդիմախոսները կատարել են այդ սարսափելի հանցագործությունը:

Պետական պաշտոնյայի վրա, իմ կարծիքով, չպիտի տարածվի անմեղության կանխավարկածի սկզբունքը այն դեպքում, եթե կասկած կա, որ նա ապրում է շատ ավելի ճոխ, քան թույլ են տալիս իր օրինական եկամուտները: Այդ դեպքում ինքը պիտի ապացուցի, որ իր «ճոխության աղբյուրներն» օրինական են: Դրա համար գոյություն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին», որի 20-րդ հոդվածով անօրինական հարստացումը քրեականացվում է: Պետք է ասել, որ Արեւմտյան Եվրոպայի հիմնական երկրները եւ Միացյալ նահանգներն իրենց Քրեական օրենսգրքում նման հոդված չունեն, իսկ Գերմանիան, Չեխիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան ընդհանրապես չեն վավերացրել վերոհիշյալ կոնվենցիան: Պատճառը պարզ է. այդ պետություններին որպես կանոն հաջողվում է «բռնացնել» կոռումպացված պաշտոնյաներին ավելի վաղ փուլերում. եթե հայտնաբերվում է, որ բարձրաստիճան չինովնիկը կաշառք է վերցրել, փող է լվացել կամ արտոնյալ պայմաններով բիզնեսով է զբաղվել, ապա բավարար են կոռուպցիայի դեմ պայքարի «սովորական» մեթոդները: Բայց մեր նման երկրներում մենք գործ ունենք արդեն կայացած փաստի հետ՝ ենթադրենք, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան կառուցել է մեկ միլիոն դոլարանոց դղյակ, եւ նրան պետք է «բռնացնել» արդեն այդ փաստի վրա:

Դա հեշտ գործ չէ. եթե նման հարց ծագի, պաշտոնյան կարող է դիմել իր բիզնեսմեն ընկերոջն ու հետին թվով իբր «պարտք վերցնել» պահանջվող գումարը: Նա կարող է իր դղյակը գրանցել որեւէ բարեկամի անունով, իսկ հետո, երբ աղմուկն անցնի, նույն դղյակը «նվեր ստանալ» իր այդ բարեկամից: Վերջապես, կարող է ասել, որ հաջող խաղադրույք է կատարել խաղատանը: Եվ այլն: Դրա համար էլ նախատեսվում է անօրինական հարստացմանը զուգահեռ ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների հետ կապակցված անձանց ցանկը, ինչպես նաեւ բացառել կանխիկ գումարներով որոշ գործարքներ: Իհարկե, այդ ամենով հանդերձ հնարավոր է, որ աղմուկի առկայության դեպքում իրավապահները հայտարարեն, որ զբաղվելու են այդ գործով, կաշառակեր պաշտոնյան կգնա կաշառակեր քննիչի մոտ, նրանք լեզու կգտնեն եւ ամեն ինչ դրանով ավարտվի: Դրանից խուսափելու համար պետք են փոխադարձ վերահսկողական մեխանիզմներ: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Անմեղության կանխավարկած»-ը, արդարեվ, վերաբերում է ընդհանուր, ընթացիկ Քրէական Օրէնքին:

    Սակայն, կասկածելիօրէն հարստություն դիզած, կամ՝ հայտարարած եկամուտին համեմատ անտրամաբանականօրէն ճոխ ու շռայլ կյանք վարող անձի պարագային, զայն կարելի է նաեւ հետապնդել Հարկային Օրէնքի հիման վրայ:

    Այդ պարագային, եթէ հետապնդումը քրէական չէ (բանտարկության հեռանկարով), այլ կը միտի անձին պարտադրելու որ, հարկային իշխանությանց միջոցաւ, Պետության գումարներ մուծէ, ներառյալ ծանր տոկոսներ եւ տուգանքներ (մինչեւ 100%-ի հասնող), այստեղ օգտակար կը դառնա մի այլ օրինական հղացք՝ «փաստի բեռը» (burden of proof):

    Հարկային Օրէնքի մէջ, հետապնդման պարագային, ստուգման ենթարկված անձն է որ կը կրէ այդ «փաստի բեռը», եւ ոչ թէ Հարկային իշխանությունը: Այդ անձին կը մնայ ուրեմն փաստելը թէ Հարկայինի հաստատած – տեսական – հաշիւները սխալ են: Թէ ոչ՝ պարտավոր է հաստատված ծանր գումարը վճարել, եւ եթէ չվճարէ, իր ունեցվածքը կալանքի տակ կը դրվի եւ հանրային աճուրդով կը ծախվի:

    Այս ձեւով կը գործեն հատկապէս արեւմտեան երկիրների պետական պատկան մարմինները:

    Օրինական այս ուղիով հնարաւոր է հեշտօրէն եւ լաւապէս «դաստիարակել» անպարկեշտ կամ կաշառակեր պաշտօնյաները, ինչպէս նաեւ ոեւէ խարդախ քաղաքացի:

  2. Լավատես says:

    Համ ուրիշի կրոնն ենք յուրացրել, հիմա էլ ուրիշի օրենքներն ենք արտագրում:
    Հայ կրոնը պետք է լինի հայ դատը, հայ աստվածաշունչն էլ պետք է լինի հայ դատաստանագիրքը:

    • Հ.Շ. says:

      ջան, պարզապէս խօսում ենք միջոցների մասին որ ապահովենք մեր պետական գոյությունը. անկէ ետք միայն կարող ենք – եւ անշուշտ պարտավոր ենք – անցնիլ շատ մը նյութերի, որոնց կարգին այն ինչ որ ուզում ես արտահայտել.

      իսկ եթէ մօտեցումդ այն է թէ մեզ պէտքը չի այսպիսի աշխարհական մօտեցումներ, Աստված պէտք եղածը մեզի համար կը կատարէ արդէն, ինծ թվում է թէ Աստված համաձայն չի լինելու… մանավանդ որ, արդէն Ան շատ բան է շնորհել մեզ, մինչ այդ հրաշքները չենք ճանաչում, անոնց հարգը չգիտենք… այսինքն, Ան իր բաժինը արդէն կատարել է, բազմաթիվ անգամներ, շատ ավելի քան թէ այլ ազգերի պարագային, այլեվս մեր կարգն է ճիգ թափելու, մի բան անելու…

      • Լավատես says:

        Նախքան գործելը պետք է հասկանալ թե ինչ սկզբունքով ու ինչ չափանիշներով այդ գործողությունները գնահատել։ Երկու բառով ես այն հասկանում եմ այսպես՝
        ա Կա երեք ռազմավարական ճյուղ, որոնց արտադրությունը ու դրանց պահեստամասերի արտադրությունը ապահովում ենք սեփական ուժերով, այդ ճյուղերն են. ա ուժ՝ մկաններ, բ օրենք՝ խելք, հմտություն, գ դրամատնտեսություն՝ եռանդի աղբյուր, ուտելիք ու խմելիք։ Այդ երեք ճյուղերն իրար հետ փոխշահավետ համագործակցում են, ինչպես մեղուն փոխշահավետ համագործակցում է ծաղկի հետ։
        բ եթե այդ ճյուղերը եռոտանի աթոռի ոտները լինեին, իսկ աթոռին էլ նստած է իշխանությունը, ապա անկախ աթոռի բարձրությունից իշխանության կայուն վիճակը ապահովում է այդ երեք ոտքերի հավասարությունը, սա նշանակում է, պետք է կարողանալ աստիճանավորել բոլոր երեք ճյուղերը ու աթոռ ձեւավորել հավասար աստիճան՝ երկարության ոտքերից։ Եթե ուզում ենք իշխանությունը հզորացնել, ապա այդ ոտքերը պետք է հավասարապես ու միաժամանակ երկարացնել։ Թշնամուն մեր իշխանությանը վնասելու համար հերիք է ոչ թե կոտրել կարճացնել ոտքերը, այլ նաեւ հակառակը՝ մեկ կամ երկու ոտքը երկարացնել, ստեղծելով անհամաչափություն ու իշխանությունը աթոռից կընկնի։
        Կարճ ասած՝ սեփական ռազմավարական ճյուղեր, դրանց աստիճանավորման ու հավասարության ապահովում ու երկարում՝ որը կբերի իշխանության հզորացման։

        • Հ.Շ. says:

          երկու անգամ կարդացի
          որպէսզի լավագոյն չափով հասկանամ

          եթէ հաջողեցա բավարար չափով հասկանալ՝
          համաձայն եմ

          (actually, ամէն դէպքում համաձայն եմ,
          որովհետեվ նոյնիսկ եթէ լիովին չհասկացա,
          ընդհանուր առումով, պարզ է թէ դրական են այս խօսքերն ու
          մտային դիրքորոշումը)

          • Լավատես says:

            Փորձը ցույց է տալիս, որ սիրողական հաճախ անհեթեթ մտքերը մասնագետներին ստիպում է սիրողականների համար մակարդակով հոդվածներ գրել, այնպես որ սրանք ՝սադրիչ՝ մտքեր են: Էլի մի հատը գրեմ: Օրինակ հասկանալի է, որ տնտեսության զարգացման համար դրամ է պետք, բայց մեզ թույլ են տալիս տպել միայն այնքան դրամ, որքան արտաքին առեւտուրից ենք ստանում, այսինքն՝ եթե ոչինչ չենք արտահանում, մենք մեր սեփական փողը չունենք ներքին շուկան զարգացնելու համար: Հետեւություն՝ մեր դրամը օգտագործել միայն արտաքին առեւտուրը զարգացնելու համար, իսկ ներքին օգտագործման տնտեսության համար այլ միջոց է պետք՝ ամեն մի գործարար միավոր իր սեփական արժեթղթերն է տպում, ինչքան ինքն է նպատակահարմար գտնում ու ներքին շուկայում հարաբերվել կնշանակի փոխանակում այդ արժեթղթերով ինչ որ բորսայում:

  3. Գեւորգ says:

    Ինչպես հասկացանք, կառավարության ներկա կուրսը ուղղվում է հետագա թալանը կասեցնելու դեմ, որն իհարկե, խիստ ողջունելի է: Սակայն արդեն երեւում է նաեւ որ նախկին տարածի համար պատասխան չի պահանջվելու՝ քրիստոնեաբար համաներելով: Սակայն սա նույնիսկ քրիստոնեական բարձրագույն սկզբունքներից շատ ավելի բարձր կլինի՝ որովհետեւ երկու շապիկ ունեցողը պարտավոր էր մեկն իր անշապիկ հարեւանին զիջելու: Ուստի համաներումը ճիշտ կլինի կիրառել որպես ցմահ բանտ նստելուց (կամ Սիբիր գնալուց) ազատում՝թալանը կամովին եւ ամբողջապես վերադարձնելու դեպքում (կերած խմածներն իրենց փեշքաշ): Դա արդեն իսկ չափազանց մեծագույն ներում կլինի, նկատի ունենալով որ մուսուլմանական հայտնի երկրում մի տուփ սիգարետ գողացողի ձեռքն են կտրում (կամ Չինաստանի օրինակները եւ այլն): Այլապես ստացվում է կթան կովը տանելուց հետո գոմի վրա կողպեք են դնում … որ ինչ անեն?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930