Լրահոս
Օրվա լրահոսը

11-ամյա մենապարողը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում

Նոյեմբեր 05,2016 17:00

Կատարողական արվեստների Համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ օրերս Երեւանում կայացել է Հայաստանի VI պարային օլիմպիադան, որի մրցավարական կազմի ներկայացուցիչները հրավիրված են եղել արտերկրից:

Օլիմպիադային մասնակիցների թվում էր «Նոր դար» համույթի մենապարող, Ժողովրդական պարերի աշխարհի առաջնության կրկնակի՝ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը: «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանն «Առավոտին» պատմեց, որ համույթը հանդես է եկել մի շարք անվանակարգերում եւ հերթական հաջողությունները գրանցել: «Գարիկը եւ իր ընկերները ներկայանալով 26 պարով՝ նվաճեցին 2 արծաթե, 1 բրոնզե եւ 17 ոսկե մեդալներ, նաեւ 6 գավաթ՝ խմբակային պարերի մրցություններում: Մրցանակային տեղերի ընդհանուր հաշվարկով համույթն արժանացավ Գրան պրի մրցանակի՝ «Ժողովրդական պարերի» անվանակարգում»,-ասաց Մհեր Պետրոսյանը:

pas-3
Ի դեպ, օլիմպիադայի գլխավոր մրցավար Անդրեյ Կակաոլինինը 11-ամյա Գարիկ Պետրոսյանին շնորհել է նաեւ գլխավոր մրցանակ՝ 2017թ. Մոսկվայում կայանալիք Ժողովրդական պարերի XIV աշխարհի առաջնությանն անվճար մասնակցելու հնարավորություն: Գարիկ Պետրոսյանը հասցրել է Մոսկվայում հայոց եռագույնը ծածանել առաջին պատվո հարթակում. այս տարի նա ճանաչվել է XIII Համաշխարհային պարային օլիմպիադայի հաղթող:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

04.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930