Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողները պետք է վստահ լինեն, որ ճիշտ տեղում ճիշտ ներդրում են կատարում. Վարդան Արամյան

Նոյեմբեր 04,2016 20:21

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով համատեղ ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը:

Նախարար Վարդան Արամյանը մասնավորապես նշել է, որ որակյալ ծառայություններ մատուցող ֆրանսիական ներդրող ընկերությունները մշտապես սպասված են Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ գտնել ընդլայնելու նրանց ներգրավվածությունը: Քննարկվել է նաև  Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների տարածաշրջանային ներկայացուցչություններ տեղակայելու հեռանկարը:

Համամիտ լինելով դիտարկմանը հայ-ֆրանսիական համագործակցության մեծ ներուժի վերաբերյալ՝ դեսպան Շարպանտիեն նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ իրականացնել և քայլեր ձեռնարկել երկկողմանի արդյունավետ նախագծերը խթանելու ուղղությամբ՝ նկատելով, որ լավագույն ազդակն այս դեպքում Հայաստանում արդեն գործող ֆրանսիական ընկերությունների հաջող գործունեությունն է:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկել ֆրանսիական ներդրող ընկերությունների համար առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու մոտեցումները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930