Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 4-ին հրապարակեց Ելենա Օվսյաննիկովայի գործով վճիռը:
Ելենա Օվսյաննիկովան դատարանից պահանջում էր պարտավորեցնել ոստիկանությանը, Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին, Էդմոն Մարուքյանին պատիվն, արժանապատվությունն եւ գործարար համբավը արատավորող եւ զրպարտություն համարող տեղեկությունները հերքել, իսկ վիրավորանքի մասին տեղեկությունները պարտավորեցնել ներողություն խնդրել: Նա պահանջում է նաեւ Հունան Պողոսյանից, Նարեկ Մալյանից բռնագանձել 2-ական միլիոն դրամ, իսկ Էդմոն Մարուքյանից՝ 1 միլիոն դրամ:
Դատարանը մերժեց Օվսյաննիկովայի հայցը, եւ վճռեց հօգուտ Էդմոն Մարուքյանի Ելենա Օվսյաննիկովայից բռնագանձել 150 հազար դրամ եւ հօգուտ Հայաստանի Հանրապետության պետբյուջեի բռնագանձել 176 հազար դրամ՝ որպես դատական ծախս:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան 2015 թվականին Բաղրամյան պողոտայում մասնակցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հավաքներին, ինչի ընթացքում կոչ է արել ոստիկաններն զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելուց: Այնուհետեւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ Օվսյաննիկովային անվանելով «միջազգային մասշտաբի սադրիչ» ուկրաինուհի, որն իբրեւ ալկոհոլի ազդեցության տակ անցել է Բաղրամյանը պատնեշած ոստիկանների շարքերով եւ հերթով նրանց սեռական հարաբերություններ է առաջարկել: Հունան Պողոսյանն էլ, ըստ Օվսյաննիկովայի՝ պահանջել է հեռանալ, որովհետեւ «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ