Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական պատվեր կա». «հաց բերողի» պաշտպան (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 19:45

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի («հաց բերող») պաշտպանի ներկայացրած՝ կալանավորման ժամկետը երկարեցնելու միջնորդությունը բավարարելու դեմ բողոքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը (լուսանկարում):

«Դատարաններն այս գործերով հնարավորություն չունեն օբյեկտիվ ակտեր կայացնելու: Այս գործերով հստակ քաղաքական պատվեր կա՝ անկախ հիմքերի առկայության հանգամանքից՝ բոլորին պահել ազատազրկման մեջ այնքան ժամանակ, որքան պետք է»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Գյուրջյանը:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: Նրա պաշտպանը մեղադրանքն անհիմն է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: »

    https://www.aravot.am/2016/09/19/736960/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930