Նոյեմբերի 4–ին Շուշիի Արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ լույս տեսած «Արցախ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը։
Ֆոտոալբումում, որի հեղինակն է Աշոտ Մուրադյանը, ներկայացված են Արցախի պատմամշակութային կոթողները, բնապատկերները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կյանքի դրվագները պատկերող լուսանկարներ՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով:
Շնորհանդեսին ներկա են եղել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գիտության, մշակույթի, արվեստի ոլորտների ներկայացուցիչներ և լրագրողներ։
Գիրք-ֆոտոալբոմը լույս է տեսել Սարգսյան ընտանիքի հովանավորությամբ։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ