Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի հավատարմատարը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված երկրում ձերբակալությունների շարքի հետ

Նոյեմբեր 04,2016 17:09

 Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարգադրել է պետքարտուղար Շտեֆան Շտեյնլեյնին ուրբաթ Թուրքիայի հավատարմատարին հրավիրել ԱԳՆ՝ կապված այդ երկրում քրդամետ ընդդիմադիր կուսակցության անդամների ձերբակալությունների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱԳՆ հաղորդագրությունը:

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Թուրքիայի մի շարք քաղաքներում ձերբակալվել են Ժողովուրդների ժողովրդական կուսակցության (ԺԺՊ) ավելի քան 10 անդամներ, այդ թվում համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

«Քրդամետ Ժողովուրդների ժողովրդական կուսակցության (ԺԺԿ) պատգամավորների և քաղաքական գործիչների գիշերային ձերբակալությունները, նախարարի կարծիքով, զգալիորեն վատթարացրել է իրավիճակը: Ոչ մեկ չի վիճարկում Թուրքիայի իրավունքը՝ դիմակայել ահաբեկչության սպառնալիքին և օրինական ճանապարհով քննել ռազմական հեղաշրջման արյունալի փորձը: Բայց դա չպետք է արդարացում լինի՝ ստիպելու քաղաքական ընդդիմությանը լռել կամ ընդհանրապես նրան ճաղերի ետև ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ ԱԳՆ-ում հանդիպումը նպատակ ունի «պաշտոնապես Թուրքիայի կառավարությանը որպես ի գիտություն ներկայացնել դաշնային կառավարության դիրքորոշումը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930