Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չի թողնի, որ տեսախցիկների ու «կարմիր գծերի» ներդրողը տուժի (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 16:52

Նոր վարչապետի բարեփոխումներն արդյոք նախընտրական են: Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց` ինչ լավ բան անում են, ասում են` նախընտրական է կամ հետընտրական:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Ավետիսյանը եւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը արձագանքեցին վարչապետի եւ ՀՀ նախագահի նոր հանձնարարականներին համաձայն որոնց, արագաչափերի եւ «կարմիր գծերի» բիզնեսը մասնավորից կանցնի պետության տնօրինմանը:

Լյովա Խաչատրյանը գտնում է, որ տեսախցիկները եւ «կարմիր գծերը» «քվոտավորված ռեկետ» են. «Շատ երկրներում, իհարկե, կան կայանատեղեր, արագաչափեր, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ եւ ծառայում է ժողովրդին»: Նրա համոզմամբ, դրանք պետականացնելու որոշումը ճիշտ էր:

Մեր այն հարցին, թե մասնավորից բիզնեսը վերցնելն արդյոք չի դիտվի անօրինական քայլ, պարոն Խաչատրյանն ասաց, որ դասական իմաստով ինքը դրանք բիզնես չի համարում. «Դա բիզնես չէ, քվոտավորված փող աշխատելու տեղ է պարզապես, բիզնեսն այն է, որ մրցակցություն կա, երբ որոշակի մրցակցություն կա: Կարմիր գիծը քաշում ես, օրական մի քանի միլիոն փող ես առնում, այստեղ ի՞նչ բիզնես, ի՞նչ ռիսկ»:

Սուքիաս Ավետիսյանը սակայն, այդ կարծիքին չէ, նա գտնում է, որ տեսախցիկներն ու «կարմիր գծերը» մայրաքաղաքի երթեւեկությունը կանոնակարգել են: Ինչ վերաբերում է բիզնեսը մասնավորից վերցնելուն, ապա պարոն Ավետիսյանը կարծում է, որ պետությունը չի թողնի որ ներդրողը տուժի. «Նախագահի հանձնարարականն այնպիսին էր, որ առանց սեփականատիրոջ իրավունքները ոտնահարելու՝ փորձենք գտնել լուծումներ: Կարելի է շատ հստակ հաշվարկել որքան գումար են ներդրել, եւ հաշվարկները կատարելուց հետո կարելի է շատ հստակ լուծումները գտնել»:

Պարոն Ավետիսյանն անդրադառնալով գազի գնի նվազմանն, ասաց, որ այդ որոշումն անհրաժեշտություն էր, քանի որ Հայաստանը համարվում է աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը, բայց գազի սպառման ծավալներով քիչ է. «Գյուղեր կան, որ ամբողջությամբ գազիֆիկացված են, բայց գյուղի 10 տոկոսն է գազ օգտագործում, որովհետեւ թանկ է»:

Ըստ Սուքիաս Ավետիսյանի, մեր ապրանքը դրսում մրցունակ չէ, ոչ այնքան որակի պատճառով, այլ` գնի. Իսկ գինը գոյանում է թանկ էներգակիրներից:

 

Լյովա Խաչատրյանի համոզմամբ, մեր երկրում ցանկացած խնդրի լուծման համար ընդամենը քաղաքական կամք է պետք եւ, եթե այն լինի, խնդիրների լուծումը շարունակական է լինելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930