Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպված Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելիքան 350 մանկական բժիշկների Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:
Ողջունելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով կոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրեց ծրագրային մի շարք մոտեցումներ` կարևորելով յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն իր տեղում։ «Մենք կհոգանք ձեր մասնագիտական պաշտպանվածության, ձեր վաստակի և արժանապատիվ աշխատանքի ապահովման մասին, իսկ դուք` բնակչության առողջության մասին։ Այս ուղղությամբ միասին շատ անելիքներ ունենք և մեծ ճանապարհ ենք անցնելու։ Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել մեր բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը` համարելով դա որպես պարտավորվածություն մեր ժողովրդի հանդեպ»,-ասալ է նախարարը` միաժամանակ պարտավորվելով ճանապարհներ գտնել դրա դիմաց արժանվույնս գնահատելու բժիշների ջանքերն ու անքուն գիշերները։
ԿոնֆերանՍին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանությա ն և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները:
Նշենք, որ կոնֆերանսի մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր, կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն