Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միշա Ալոյանը կասկածվում է արգելված նյութեր օգտագործելու մեջ: Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (ՄԱԴ) բռնցքամարտիկին պատժել կամ չպատժելու մասին որոշում կայացնելու է ձեռքի տակ գտնվող փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:
Այս մասին հայտարարել է Միշա Ալոյանի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Նա հաստատել է, որ իր սանի դոպինգ ստուգումը դրական է եղել, սակայն նաեւ հավելել է, որ Ալոյանը Սոչիում անցկացված հավաքի ժամանակ մրցել է եւ ընդունել կաթիլներ, որոնք թույլատրելի են ուսումնամարզական հավաքների ընթացքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tass.com-ի
Կարդացեք նաև