Եվրամիության՝ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Թուրքիայի դատախազությունը ձերբակալել է Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ) ավելի քան 10 անդամների, այդ թվում համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեդաղին: Ձերբակալությունները տեղի են ունեցել Թուրքիայի միաժամանակ մի քանի քաղաքներում, այդ թվում Անկարայում, Դիյարբեքիրում և Մարդինում:
«Չափազանց մտահոգված եմ Դեմիրթաշի և խորհրդարանի մյուս ներկայացուցիչների ձերբակալությունների կապակցությամբ: Կապի մեջ եմ իշխանությունների հետ: Անկարայում հրավիրել եմ ԵՄ դեսպանների հանդիպում»,- գրել է Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև