Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Р-Спорт-ի հետ զրույցում խոսել է նոյեմբերի 11-ին Նյու-Յորքում մեկնարկող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի մասնակիցներ Մագնուս Կարլսենի եւ Սերգեյ Կարյակինի մասին:
«Վերջին մրցաշարերում Սերգեյը վատ չէր խաղում, սակայն մարզավիճակի մասին ես դատողություններ չէի անի, որովհետեւ այն հաճախ կախված է մրցակցից: Նա կարող է գերազանց պատրաստ լինել, սակայն շահավետ դիրքեր ստանալու համար դեպի Կարլսենը տանող բանալին չգտնել:
Մագնուսը պատմության մեջ մեծագույն շախմատիստներից մեկն է: Ժամանակակից ցանկացած գրոսմայստերի համար շատ դժվար է խաղալ նրա հետ: Բայց նրա մարզավիճակն էլ դժվար է գնահատել մինչեւ մրցամարտն սկսվելը: Մագնուսն այն բացառիկ չեմպիոններից մեկն է, որը աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ավելի վատ չի խաղացել», – ասել է Արոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև